|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում տեղի ունեցած «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո ելույթ է ունեցել՝ ասելով․
«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության արժանացնելու համար։
Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, եկան նոր գարուններ։
Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կլինենք ձեր կողքին։
Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»։