|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ:
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։
Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը: