|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դավիթ Համբարձումյանի ազատազրկման որոշումը և՛ սպասելի էր, և՛ անսպասելի։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սպասելի չէր այն առումով, որ իշխանական քարոզչության տարածած տեսանյութերում Դավիթ Համբարձումյանը չկար։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին ցուցմունք են տվել տվյալ գործով, դեռ 3-ը նախաքննության փուլում հրաժարվել էին ցուցմունքներից, 4-րդ-ը առերեսման ժամանակ էր հայտնի դարձել, որ նրա նկարագրած իրավիճակը առհասարակ տեղի չէր ունեցել։ Այսինքն՝ փաստացի առանց ցուցմունքի մարդուն 6․3 տարի են տվել։ Ինչո՞ւ 6 տարի 3 ամիս, որովհետև մինչև 6 տարի տալու պայմաններում համաներման դուրս էր գալու, և, բնական է, որ այս պայմաններում առավելագույն պատիժը 7 էր։ Սպասելի էր այն առումով, որովհետև այս իշխանությունը իր 7․5 տարվա իշխանության պայմաններում ցույց էր տվել իր իրական դեմքը՝ այն այլանդակությունների շարքը, որոնք տեղի են ունեցել քաղաքական այլախոհների, ընդդիմախոսների, հոգևորականների դեմ։Բնական է, այս իշխանության պարագայում չէր կարելի ասել, որ սա ինչ-որ անսպասելի բան էր»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։