կարևոր
949 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-04 14:57
Քաղաքական

Թշնամին հայտարարել է, որ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը թյուրքալեզու պետությունների միավորումն է․ Վարդան Ոսկանյան

Թշնամին հայտարարել է, որ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը թյուրքալեզու պետությունների միավորումն է․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»»,-գրել է Ոսկանյանը։