Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված ժողովուրդը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեց ծափերով և «Վեհափառ» վանկարկումներով։
«Սիրելիներ, գիտենք, որ վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները հանընդհանուր վրդովմունք են առաջ բերել: Հավատում եմ, որ աստծո ողորմությամբ և օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները: Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո ու հավատարմության մեջ: Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ` եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ ու հայրենին մեր իրականացնելու անշեղորեն, արդյունավետ կերպով: Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունն ազգային մեր կյանքում: Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը: Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով մեր կարողությունների մեկտեղումով պիտի դիմակայենք բոլոր փորձություններին և արդեն մեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելով լավատեսության հույսով ու հավատով կերտենք մեր ու մեր զավակների վաղվա պայծառ օրը: Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտյանս»,-դիմելով իրեն դիմավորելու եկած հոծ բազմությանը՝ ասաց Վեհափառ Հայրապետը։
Հայոց Հայրապետի առաջարկով հնչեց «Տերունական աղոթքը», նաև կատարեցին «Երկար կյանք տուր Հայրապետին» շարականը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով մեկօրյա այցից հետո վերադարձավ ԱՄԷ-ից։