կարևոր
3169 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 17:25
Քաղաքական

Այդ մարդկանց որդիների, ամուսինների հերոսության շնորհիվ է, որ մենք այստեղ նստած ենք․ Աննա Գրիգորյան

Պարոն Սարգսյան, դուք գրեթե տաս րոպե ժամաանակ ծախսեցիք խոսելով այն մասին, թե ինչ է անում Պաշտպանության նախարարությունը, լավ է անում, դա պետության պարտավորվածությունն է, բայց մի բառ չասացիք, թե ինչու այս նախագիծը ընդունելի չէ կառավարության համար։ Այս մասին Ազգային Ժողովում Պաշտպանության հանձնաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ասում եք ինը էջանոց փաստաթուղթ կա, դրանից գոնե  մի մեջբերում անեիք, թե ինչու ընդունելի չէ, ասում եք կոնցեպտը լավն է, բայց նշանակում է կոնցեպտը այդքան էլ լավը չէ, ասում եք ֆինանսական խնդիր չկա, բա այդ դեպքում հիմնական խնդիրը որն է, ինստիտուցիոնալ լուծման անհրաժեշտություն կա, ես վստահ եմ, որ այստեղ գտնվող մարդկանց բազմաթիվ մարդիկ մոտեցել են հենց այդ խնդրով, զոհված զինծառայողների ընտանիքների բազմաթիվ անդամներ ինձ էլ, իմ  գործընկերներին էլ մոտեցել են, ասել են, որ ունեն խնդիրներ վարկային պարտավորվածությունների մարման հետ կապված, այդ խնդրին Դուք երբևէ չե՞ք առնչվել։ Հիմա պետք է եթե զանգես բանկի տնօրենի խնդրես, ասես այս գործը առաջ տարեք, մյուսին, մյուսին, ինստիտուցիոնալ բնույթ պետք է կրի, եթե սրան լուծում չեք ուզում տաք, ձեր հիմանվորումը ո՞րն է։ Ասում եք 44-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքներին նույնիսկ բնակարաններ եք տրամադրել, իսկ ի՞նչ տրամաբանությամբ, ի՞նչ լոգիկայով, ո՞նց եք ընտրել՝ ում տրամադրել, դա պետք է  որևէ ինստիտուցիոնալ հիմքի վրա պետք է դրվի, թե՞ չէ։ Հիմքը, որ ձեր կոմից հնչում է, թիվ չկա, չափ չկա, ճիշտ եք ասում, բայց կառավարությունը, լավագույն դեպքում, եթե նույնիսկ փորձեր ուսումնասիրել և հասկանալ, թե մոտավոր ինչ թվի մասին է խոսքը, ճշգրիտ տվյալով չէր կարող դա անել, և ընդդիմությունն ընդհանրապես հնարավորություն չէր ունենա այնպիսի հստակ թիվ բերելու, որպեսզի բոլորի համար ընկալելի լիներ։ Այլ բան, եթե խոսեք նրա մասին, որ կառավարության համար կոնցեպտը սկզբունքորեն ընդունելի է, և եկեք սահմանենք, տարվա կտրվածքով այսինչ շեմը, որևէ շեմ, տվյալ ներդնելը կառավարության առաջարկը պետք է լիներ, մենք չենք կարող հավաքագրել հավաստի տվյալներ, որոնք կարող էին ուղիղ արտացոլել իրականությւունը։ Սա ևս պետք է հաշվի առնել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ խնդիրն այն է, թե ինչպես է պետությունը վերաբերում իր քաղաքացուն, հատկապես այն ընտանիքներին, ովքեր կորուստ են ունեցել․«Մեզանից յուրաքանչյուրը այստեղ նստած է, որովհետև այդ մարդկանց որդիների, ամուսինների հերոսություններն են, որ մենք այստեղ նստած ենք, հետևաբար պետք է պետությունը, ոչ թե առանձին անհատները,  իր ուղիղ վերաբերմունքը ցույց տա այդ մարդկանց նկատմամբ։ Սա քաղաքական և բարոյական հարց է, ոչ թե թվերի, և մեզանից յուաքանչյուրը պետք է պատասխան տա, ինքը ուզում է կրել այդ քաղաքական, բարոյական պատասխանատվությունը, թե՝ թողնում է թվերի վրա։ Խոսք էր գնում, որ պիտի տոնենք, հրճվենք, էլի ամեն մեկը թող տոնի իր տանը։ Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ «Հայաստանը իմ տունն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքն է», ես չեմ պատկերացնում մի հայի, ով մեծագույն հրճվանքով կտոներ իր տոները, երբ իր ընտանիքի մի անդամ դեռևս թաղված չէ։ Այս համատեքստում Պարոն Սարգսյան, ու դեռևս մեր այն զինծառայողները որոնք զոհվել են հանուն հայրենիքի, դեռևս հնարավորություն չի եղել իրենց հանելու այն տարածքներից, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Դեկտեմբերի 30-ին ես եղել եմ Ներքին Հանդում, և այնտեղ էլ ունենք մեկ զինծառայող, որին դուրս բերելու հնարավորություն չի եղել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչու։  Երեկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ անհետ կորածների փնտրտուքը շարունակվում է, այդպե՞ս է»,- ասաց պատգամավորը։