կարևոր
3289 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 17:20
Քաղաքական

Կյանքը վտանգող զինվորը հավելավճար կարող է չստանալ, իսկ կյանքում առաջնագիծ չտեսածը՝ ստանա. Գեղամ Մանուկյան

Որևէ մեկը դեմ չէ Զինված ուժերում ատեստացիա անցկացնելուն, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ։ Նախ չպետք է տպավորություն ստեղծել, թե ՀՀ ԶՈՒ-ում ատեստացիա չի եղել և սա նորամուծություն է։ Այս մասին Ազգային Ժողովում քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ՀՀ Զինված ուժերում եղել է ատեստացիա, եղել են ատեստացիայի բազմաթիվ չափորոշիչներ, ատեստացիայի մեջ եղել է և ֆիզպատրաստություն, և մասնագիտական պատրաստությւոն, այնպես չէ, թե նոր հեծանիվ է հնարվում։ Բայց զինվորականի մասնագիտության համապատասխանելիության հարցը նախագծից դուրս է մնում, որովհետև հիմքը դրվում է հավելավճարի վրա մասնագիտական առաջխաղացման համապատասխանելիության մասին որևէ հիշատակում չկա, ավելին այդ կետերը հանվել են։ Փոխհրամանատարը դիմում է ատեստացիայի  ստանում է հավելավճար, վաշտի հրամանատարը դիցուք  տարի չի դիմում հավելավճարի։ Արդյունքում ենթական հավելյալ ավելի գումար է ստանում, քան հրամանատարը»,- ասաց  պատգամավորը։

Նրա խոսքով՝ զինծառայողներից մեկը օրինակ ֆիզծառայությունից լավ չէ, մյոււսը կանոնակարգից լավ չէ, և ատեստացիայի արդյունքում նույն մարտական հենակետում կանգնող  2 զինծառայող մեկը հավելավճար է ստանում՝ ունենալով նույն պարտականությունները։

«2 տարի առաջ պարգևատրման արժանացած զինծառայող կար, որը հետո պարզվեց կենցաղային հարցերով քրեական գործ կա վրան հարուցած։ Արդյունքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ մարդը վտանգում էր իր կյանքը չի ստանալու հավելավճար, մարդը, որը առաջնագիծ կյանքում չի տեսել ստանալու է հավելավճար»,- ասաց նա։