|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեր մեծերի սերնդի ներկայացուցիչներից է Ռազմիկ Դավոյանը, թերևս կրտսեր անդամը, բայց այն կրտսերը, որ հավասարի իրավունքով նստում է մեծերի կողքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Այսօր կարծես թե այդպիսի մի ժամանակաշրջանի ավարտ է զգացվում իր շատ ցավալի կորստով»,-նշեց նա։
Նշենք, որ Ռազմիկ Դավոյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:
Մանրամասն՝ տեսանյութում․