|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռազմատենչ թուրքական պետությունը շարունակում է իր թուրքացման քաղաքականությունը տարբեր մեթոդներով, ինչպիսիք են թուրքերենի և արժույթի պարտադրումը Սիրիայի օկուպացված հատվածում, հատկապես` Աֆրինում, Սարեքանիեում և Թել Աբյադում: Սիրիայում թուրքացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու փորձերից մեկն է. գրում է քրդական Firat գործակալությունը։
Մարդու իրավունքների սիրիական ծառայությունը (SOHR) հայտնել է, որ «ժամանակավոր կառավարության» մաս կազմող Ազազ համալսարանի վարչակազմը նոր ուսումնական տարում բացել է նոր բաժիններ, ինչպիսին է Հաղորդակցության և թուրքերեն լեզվի ֆակուլտետը:
Միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան՝ թուրքական պետությունն այս տարածքներում ուժ չունի, քանի որ Սիրիայի այս շրջանները օկուպացիայի տակ են: