կարևոր
3616 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 17:10
Քաղաքական

Դուք վարում եք հիմար կկվին հիշեցնող քաղաքականություն․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Երկու բան են մեզ ասում ՔՊ ներկայցուցիչները՝ եկեք չտանք Արցախի Հանրապետություն բառերը, եկեք չասենք, որ Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համադրաբար, եկեք չասենք, որ հայկական տարածքներ են օկուպացրել թշնամական պետությունները՝ պատերազմ չլինի։ Այս մասին Ազգային Ժողովի նիստում հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«2 տարի է` չեք ասում, 2 տարի է հրաժարվել եք Արցախի Հանրապետություն բառերը օգտագործելուց, հրաժարվել եք բարձր մակարդակով Արցախ այցելելուց, դա կանգնեցրեց Ջերմուկի պատերազմը, դա որևէ կերպ խոչընդոտե՞ց, որպեսզի հայ կնոջ մարմինը խոշտանգվի, դա որևէ կերպ խոչընդոտե՞ց, որ հայ գերիներին չգնդակահարեն, դա որևէ կերպ խոչընդոտե՞ց, կամ բռնե՞ց թշնամու ձեռքը, իհարկե՝ ոչ։ Որովհետև թշնամու գործողությունները պայմանավորված չեն մեր էստեղ արված հայտարարություններով, պայմանավորված են իրենց ստրատեգիական նպատակներով և երկու տարի անց երբ դուք որդեգրել եք այս քաղաքականությունը մենք ունենք այն, որ հիմա արդեն Արցախի հավակնությունների մասին չէ խոսքը, այլ խոսում են արդեն Երևանի իրենց հավակնությունների մասին, խոսում են երևակայական թվով փախստականների վերադարձի հարցը։ Դուք վարում եք հիմար կկվին հիշեցնող քաղաքականությունը, որը կարծում է, որ իր ձագերին հերթով տալով՝ կարող է փրկել իր ձագերից որևէ մեկին»,- ասաց նա։

Անդրադառնալով միջազգային հանրության պահանջներին Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելով, պատգամավորը նշեց․

«Առնվազն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների  հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի նկատմամբ նման պահանջ չկա, դրա համակառի մասին է խոսել ՌԴ-ն, Ֆրանսիան և Ամերիկան։ Միակ պետությունը, որն աշխարհում ունի նման պահանջ և դրա մասին հստակ արտահայտել է, դա Թուրքիան է, ուրեմն ձեր ընկալմամբ միջազգային հանրությունը դա Թուրքիա՞ն է։ Միակ խնդիրը, որն ունի հիմա Հայաստանը, դա թշնամուն դիմագրավելն է։ Թշնամուն դիմագրավել կարելի է ոչ թե սեփական իրավունքների մասին չխոսելով, այլ դաշնակիցներ ձեռք բերելով, թնամուն դիմագրավել կարելի է ոչ թե զիջումներ անելով, այլ՝ պաշտպանվելով , զենք ձեռք բերելով»,- ասաց նա։