|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից. այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում՝ նշելով, որ նա ապաքինումը կշարունակի իր Չեքերսում գտնվող առանձնատանը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա իր աշխատասենյակից տեսաուղերձի միջոցով շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության բուժաշխատողներին իր կյանքը փրկելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ Ջոնսոնը կվերադառնա աշխատանքի, ապա դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք՝ 55-ամյա Ջոնսոնը հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ շաբաթ, ու երեք օր անցկացրել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Տեսաուղերձն՝ այստեղ.