|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ լրագրողների հետ վերջապես զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ով հստակ տեղեկություններ հաղորդեց Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի մասին:
Նա նշեց, որ ժամը 10:30-ի սահմաններում կատարվել է վիրահատություն, հեռացվել է գնդակը: Ըստ նրա` վիրահատությունն անցել է լավ, Հայրիկյանի վիճակը բավարար է, ցավեր չունի, արյան ճնշումը նույնպես նորմալ է: Մանուկյանն ասաց, որ 2-3 օրից Հայրիկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ, իսկ ընդհանուր ապաքինումը կտևի 7-10 օր: