|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունեց հյուրերին Երևանում և ընգծեց արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը:
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Եղավ անդրադարձ տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:
Նարդենին ներկայացրեց իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում:
Քննարկվեցին նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր: