Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, բայցև նշում է. «Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կան կառավարման խորհուրդներ, որտեղ ինչ-որ ուժերից մարդիկ կան ներգրավված»:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակած ռեկտորներն այլևս տեղ չունեն նոր Հայաստանում, խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե ես ճիշտ եմ հասկացել` խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, դրանից կարող է նույն ռեկտորն իր մեղքը զգալ, կարող է և` ոչ»: