կարևոր
1957 դիտում, 11 ժամ առաջ - 2025-06-07 09:17
Հասարակություն

Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ»

Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը:

2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում: Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը` պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության եւ օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաեւ իր կնոջը՝ Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է: Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սեւակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է: