կարևոր
883 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-08 17:32
Աշխարհ

Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք

Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվել մոտ 400 մարդ, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ,հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 108 զոհ և 393 վիրավոր», – ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 4,600 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 14,000 մարդ։

«Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր աճել է՝ հասնելով 54,880-ի, 126,227-ը՝ վիրավորվել են», – ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։