կարևոր
925 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-08 10:44
Մշակույթ

Քաջարանում ստեղծվեց «Արեւ» տիկնիկային թատերախումբը

Քաջարանում ստեղծվեց «Արեւ» տիկնիկային թատերախումբը

Քաջարանի թատերարվեստի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է «Արև» տիկնիկային թատերախումբը՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, Քաջարանի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ։

Այս թատերախումբը չէր լինի, եթե չլինեին թատերարվեստի բաժնի դասատու Արթուր Գաբրիելյանը եւ նույն դպրոցի թատերարվեստի սաները։

Հունիսի 7-ին արվեստի դպրոցում տեղի ունեցավ նորաստեղծ թատերախմբի անդրանիկ ներկայացումը, որի ժամանակ ցուցադրվեց Հ․Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի համանուն ներկայացումը։

Բեմադրությունը Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի եւ նորաստողծ տիկնիկային թատերախմբի դասատու Արթուր Գաբրիելյանինն է։

«Սա մի եզակի իրողություն է, որովհետեւ տիկնիկային արվեստն իր տեսակով շատ բարդ կատարողական արվեստ է, ֆիանանսապես էլ «էժան հաճույք» չէ։ Կարող ենք հպարտորեն ասել, որ արդեն ունենք տիկնիկային թատերախումբ։ Հանդիսատեսին խոստանում ենք՝ կարոտ չենք պահի տիկնիկային արվեստին, կլինեն բազմաթիվ ներկայացումներ»,-ասաց Արթուր Գաբրիելյանը։