Միասին կարող ենք
կարևոր
9157 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 21:42
Հասարակություն

Իմ տվյալներով տղաներն արդեն տանն են. Արև Աբելյան

Իմ տվյալներով տղաներն արդեն տանն են. Արև Աբելյան

Սյունեցի լրագրող Արև Աբելյանը գրում է. «Իմ տվյալներով տղաներն արդեն տանն են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ի առավոտյան, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողություն տակ հայտնված տարածքում։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։