|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանում կնոջ դերին առնչվող խնդիրներին: Նրա խոսքով՝ ներկայումս հայ հասարակության մեջ կիննը ավելի քիչ արժեք ունի, և դրա մասին է խոսում այն ցուցանիշը, որ Հայաստանը 3-րդ տեղում է` աշխարհում աղջիկ երեխա չցանկանալու առումով, այսինքն` երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումներով:
«Այս բոլոր խնդիների համակցությունը բերելու է նրան, որ սոցիալական բալանսը խախտվելու է: Այսօր երեխայի սեռով պայմանավորված` հղիության ընդհատման արդյունքում ունենք 50 հազար ավելի ծնված տղա, որոնք դժվարություններ են ունենալու ապագայում՝ իրենց զույգին ընտրելու առումով: Եվ գուցե 20-25 տարի հետո միայնակ տղաների խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետև նրանք չեն կարողանալու ընտանիք կազմել»,- ասաց Գարիկ Հայրապետյանը: