|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այո՛, սա մեր հայրենական պատերազմն է, ճակատում մեծ կռիվ է գնում. ըստ Yerkir.am-ի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շատ կարևոր է, որ մեր աջակցությունը թիկունքում լինի շատ մեծ, որովհետեւ ճակատում մեծ կռիվ է գնում։ Մեր տղաներն իրենց կյանքն են դրել, և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պիտի պարտադիր հաղթանակով պսակվի։ Վստահաբար, հաղթելու ենք, և այդ հաղթանակը նաև ձեզանից է կախված։ Թե՛ ապրողների, թե՛ մեր ապրելու համար կյանքը դրածների համար մեծ աջակցություն է պետք։ Բոլոր ընտանիքները պիտի զգան մեր մեծ աջակցությունը՝ ազգի, ողջ հայության ու սփյուռքի։ Հաղթելու ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: