|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում․ երեկ գիշեր կրկին համեմատաբար հանգիստ է անցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը
«Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց ի պատասխան, որպես կանոն մեծ մասին, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ է եղել կրակոց, օգտագործվել է ավտոմատ նռնականետ։
«Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված մեր զինծառայողների առողջական վիճակի մասին նա ասաց․ «Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Անփոփոխ է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»։
Նա նշեց, որ 3-րդ բանակային կորպուսի ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը՝ խնդրելով իրենց չզորացրել:
Մանրամասն՝ տեսանյութում․