Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։
«Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։
Սակայն մենք համոզված ենք, որ այս որոշումը անտեսում է մշակույթի ոլորտում ստեղծագործողների իրավունքները։
Այս որոշման հետևանքով փակվեց ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության։
Սա ոչ միայն անարդար է, այլև հակասում է ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին։
Մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է՝ հանուն մշակույթի ոլորտի արդարության վերականգնման»։