|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գոյ» թատրոնը միացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այս որոշումը կայացվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։
«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը: Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը»,- նշված է հիմնավորման մեջ։