կարևոր
4933 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-19 17:33
Հասարակություն

Հերթական սրբապիղծ որոշման փորձը՝ փակվում է Գոյ թատրոնը. Տիգրան Ներսիսյան

Հերթական սրբապիղծ որոշման  փորձը՝ փակվում է Գոյ թատրոնը. Տիգրան Ներսիսյան

Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին, իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի ՝ այն է ԿԳՄՍ <<կանտոռայի>> միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ: 

Թատրոնը փակելու պատճառաբանությունները <<կանտոռայի>> կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են, տկար, մտացածին, ինքնագործ ու դավադիր։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու, ավերելու, ոչնչացնելու, հակամշակութային, տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց << լակոտնյայով >>։ Նպատակը՝ փակել թատրոններ, կրճատել քանակը, պետական աջակցությունից զրկել, նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին, ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։

Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն, չունենալ մշտական թատերախումբ, չունենալ գեղարվեստական ղեկավար, այլ շենք, որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։ <<Կանտոռայի>> սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են, անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին, չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին, չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել, սպանել մշակութային օջախ, թատրոն, դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին, մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին, մեր թատրոնի կողքին, Հայոց Թատրոնի կողքին։

Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով ՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին։

Տիգրան Ներսիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ