|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջապես այս տարի կհիմնանորոգվի:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց, որ, նախնական հաշվարկների համաձայն, 7-8 մլն եվրո կտրամադրվի թատրոնի վերանորոգման համար:
«Մեր պետությունն այն վիճակում չէ, որ անընդհատ գումար ուզենք, պետք է լինի, որ ուզենք, իմ ընտանիքին էլ ինձնից է ուզում, բոլորից էլ ուզում են, է, որտեղի՞ց անընդհատ տանք: Թատրոնի վերանորոգման համար արդեն հաշվարկներ են արվել, հունիսի սկզբներին պետք է համապատասխան այնպիսի կազմակերպություն գտնենք, որի հետ էլ վերջնականապես պայմանագիր կկնքենք` այդ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Դավթյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հնարավոր է` նույնիսկ նոյեմբեր ամսից էլ սկսվեն աշխատանքները: Դավթյանը նշեց, որ այդ ընթացքում թատերախումբը ներկայացումներով հանդես կգա այլ թատրոնների բեմերում, ինչպես նաև մարզերում:
«Ուզում ենք մարզեր գնալ, որը շատ ավելի կարևոր է, քանի որ մեր մարզերն այսօր հանգում են»,- ասաց նա: