Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայ-ֆրանսիական ցուցահանդեսների մեկնարկը տրվեց 2025 թվականի ապրիլի 30-ին Իստր քաղաքի Chapelle Saint Sulpice ցուցասրահում։ Ցուցահանդեսին ներկայացվել էին 20 հայ նկարիչներ՝ շուրջ 35 աշխատանքներով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Իստրի փոխքաղաքապետ՝ Պատրիկ Գրիմալդին, այլ բարձրաստիճան անձիք, ինչպես և արվեստասեր հասարակությունը։
Հաջորդ ցուցահանդեսը ունեցավ բացման երկու արարողություններ։ Դրանք տեղի ունեցան 2025 թվականի մայիսի 7-ին և մայիսի 17-ին Լա Սիոտայի Chapelle des Pénitents Bleus ցուցասրահում։ Այստեղ ևս ցուցադրվում էին 20 հայ նկարիչների գեղանկարչական աշխատանքները։ Մայիսի 7-ին, ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում էր Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիսի նախագահ մադամ Մարտինե Վասսալը և Լա Սիոտայի քաղաքապետ Ալեքսանդր Դորիոլ – Քասմադջյանը։ Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ սկիզբ առած այս երկու երկու ցուցահանդեսները շարունակվեցին մինչև մայիսի 28-ը: Ցուցահանդեսները կազմակերպվել էին քաղաքապետարանների և Մարսելում Հայաստանի հյուպատոսարանի հովանավորությամբ։ Մայիսի 7-ի ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ Լա Սիոտայի քաղաքապետ Ալեքսանդր Դորիոլ-Քասմադջյանը։ Բացման խոսք ասաց նաև Հայ Նկարիչների Կենտրոնի և Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ՝ Խաչիկ Աբրահամյանը։ Հաջորդաբար շնորհակալական խոսքով հանդես եկան նկարիչ, Ֆրանսիայում Հայ կերպարվեստի հիմնադրամի ներկայացուցիչ Արման Անտոնյանը, և Հայ կերպարվեստի հիմնադրամի անդամ՝ Իրինա Գալստյանը։
Երրորդ, մեծ ցուցահանդեսը բացվեց 2025 թվականի մայիսի 23-ին, Մարսելի Հայ մշակույթի տանը։ Այստեղ ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներից 20 հայ նկարիչներ՝ 65 աշխատանքներով: Ցուցահանդեսում բացման խոսք է ասել Հայ մշակութի տան նախագահ Կարո Հովսեփյանը։ Բացման խոսք է ասել նաև Մարսելում Հայաստանի հանրապետության հյուպատոս Արա Մկրտչյանը, իսկ վերջում ամփոփիչ ելույթ է ունեցել գեղանկարիչ, Հայ նկարիչների կենտրոնի և Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ՝ Խաչիկ Աբրահամյանը։
Այս գեղեցիկ միջոցառմանը սատար կանգնելու համար մասնակիցները խորին շնորհակալություն են հայտնում Կրթության, Գիտության, Սպորտի և Մշակույթի նախարարությանը՝ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, և Արտաքին Գործերի Նախարարությանը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։
Հաջորդ ցուցահանդեսը կազմակերրպվելու է հունիսի 20-ին, Նիցցա քաղաքի Հայ մշակույթի կենտրոնում։
Արման Անտոնյան
Հայ կերպարվեստի հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչ
2025 թվական մայիսի 7-ին տեղի ունեցավ Chapelle des Pénitents Bleus թանգարանում խմբակային ցուցահանդես խորագրով «Հայացք Հայ-Ֆրանսիական բարեկամությանը» Լա Սիոտա քաղաքում, Ֆրանսիա
Լա Սիոտայի Chapelle des Pénitents Bleus թանգարանի «Հայացք Հայ-Ֆրանսիական բարեկամությանը» խորագրով ցուցահանդեսը բացվեց Լա Սիոտայի քաղաքապետի Ալեքսանդր Դորիոլ-Քասմադջյանը բացման խոսքով
Արման Անտոնյան - Նկարիչ և Հայ Կերպարվեստի Հիմնադրամի ներկայացուցիչը Ֆրանսիայում,
Խաչիկ Աբրահամյան - Նկարիչ, Հայ Նկարիչների Կենտրոնի և Հայ Կերպարվեստի Հիմնադրամի նախագահ,
Մարտինե Վասսալ - Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիսի նախագահ
Խաչիկ Աբրահամյան - Նկարիչ, Հայ Նկարիչների Կենտրոնի և Հայ Կերպարվեստի Հիմնադրամի նախագահ,
Ալեքսանդր Դորիոլ-Քասմադջյան - Լա Սիոտայի քաղաքապետ,
Արման Անտոնյան - Նկարիչ և Հայ Կերպարվեստի Հիմնադրամի ներկայացուցիչը Ֆրանսիայում,
Լեվոն Վարդանյան - նկարիչ բնակվող Ֆրանսիայում
Խաչիկ Աբրահամյան - Նկարիչ, Հայ Նկարիչների Կենտրոնի և Հայ Կերպարվեստի Հիմնադրամի նախագահ,
Իրինա Գալստյան - Հայ Կերպարվեստի Հիմնադրամի ներկայացուցիչ,
Գագիկ Ղազանչյան - նկարիչ բնակվող Հայաստանում