|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆրանսիայում իրականացվել է «Հայ-fրանսիական մանկական նվագախումբ» միջազգային նախագիծը: Նախագծի կազմակերպիչներն էին Ռոմանի կոնսերվատորիան և Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, աջակիցը՝ «Հայաստան-Ֆրանսիա-Աշտարակ» մշակութային ասոցիացիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված էին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 11 աշակերտներ (12-18 տարեկան) և Ռոմանի կոնսերվատորիայի 15 պատանի երաժիշտ-կատարողներ: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտիեն քաղաքներում:
Նվագախմբի համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Խաչատրյան, Միրզոյան, Հարությունյան, Ալթունյան, Շառաֆյան, Սաթյան: