|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական փողային նվագախումբը:
Համերգը տեղի է ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ, «Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում` Ռուսաստանի օրվա առթիվ:
Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Պոլյանիչկոն: Համերգին կհնչեն Բախի, Չայկովսկու, Ռոսինիի, Կաչչինիի, Շիլկլոպերի, Ռավելի, Դենցայի, Տրոյանի ստեղծագործությունները: