|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հունվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա 2013-ի իր առաջին համերգով:
Նվագախումբն արդեն երրորդ անգամ հանդես կգա հանրահայտ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ համերգով:
Հանդիսատեսին կներկայացվեն այնպիսի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ, ինչպիսիք են` Նինո Ռոտան, Ռոբերտո Մոլինելին, Աստոր Պիացոլան, Ֆաբիո Կոնիչիելան, Էնրիկո Բլատին: Լսարանին կմատուցվի նաև անակնկալ` Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով: