|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կայացել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, հինգ փառատոնի շրջանակում, համերգներով հանդես է եկել՝ հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հուլիսի 30-ին՝ Շվեյցարիայում, ցուցաբերելով կատարողական բարձր վարպետություն՝ արժանանալով հանդիսատեսի ու երաժշտասերների ջերմ ընդունելությանը:
Համերգների ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները: