|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում է ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինը: Նա առաջին անգամ ելույթ կունենա Երևանում: Երաժշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Երևանի մետրոպոլիտենում գտնվելու ժամանակ մետրոպոլիտենի աշխատակցուհիներից մեկն ասել է, որ ճանաչել է նրան, և իր համար մեծ պատիվ է, որ տեսնում է նրան: Ոստիկաններից մեկն էլ ակնարկել է, որ ուզում է լսել Յանի կատարումը՝ հումորով նշելով, թե պետք է Մաքսինը բացի թավջութակի պատյանը՝ իբրև թե ստուգելու համար:
Մաքսինը կատարել է «Սարերի հովին մեռնեմ»-ը:
Նշենք, որ երևանյան համերգի առաջին մասում Յան Մաքսինը հանդես կգա Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի մենանվագով և մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան կմիանան հայ երաժիշտներ, կհնչեն ստեղծագործություններ 10-ից ավելի լեզուներով, այդ թվում` հայերեն, նաև` Յան Մաքսինի հեղինակային ստեղծագործությունները:
Տեսանյութը՝ Մարկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: