կարևոր
1528 դիտում, 7 ժամ առաջ - 2025-12-14 13:00
Հասարակություն

Բեյրութից ժամանած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Երևանում ուժեղ քամու պատճառով

Բեյրութից ժամանած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Երևանում ուժեղ քամու պատճառով

Լիբանանից Հայաստան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ երեկ ուժեղ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել։

«Զվարթնոց» օդանավակայանից չեն նշել, թե ինքնաթիռը որ ուղղությամբ է թռել։ Կրասնոդարից դեպի Երևան չեղարկված Azimuth Airlines ավիաընկերության չվերթի վերաբերյալ «Զվարթնոց» օդանավակայանը պարզաբանել է, որ չեղարկումը կապված չէ Երևանում ուժեղ քամիների հետ։

Կազանից և Սանկտ Պետերբուրգից չվերթները նույնպես ուշացումով կժամանեն Երևան։

Հիշեցնենք, ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի։