|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 4։30–ից 8։00 ժամանակահատվածում 8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել վատ տեսանելիության պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։
Օդանավերը մեկնել են պահեստային օդանավակայաններ:
Առաջիկայում վայրէջք կատարող օդանավ չկա։ Հետագա իրավիճակը կախված է մառախուղի խտությունից։
Օդանավակայանի կայքում նշված է, որ չեղարկվել են Աթենքի, Վիեննայի, Վարշավայի չվերթերը:
Նախնական տվյալով՝ օդանավերի մի մասը վայրէջք է կատարել Թբիլիսիում, Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը` Մախաչկալայում։