կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 10:44
Աշխարհ

Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ հոկտեմբերի 9-ի գիշերը «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանված սահմանափակումների պատճառով: Արդյունքում չվերթերի մի մասն ուղղվել է Կազան։ Եվս 11 ինքնաթիռ է ուղարկվել Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ և Մինսկ։  Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ը։

Թուրքիայից մի քանի չվերթ շրջվելէ օդում ևվերադարձել մեկնման օդանավակայաններ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրավիճակն այլ է. հետաձգվում է Կազանի չվերթը, չեղարկվել է Երևանից Մոսկվա UTair ավիաընկերության չվերթը: Մնացած ինքնաթիռների չվացուցակը չի փոխվել։

Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների անվտանգության ապահովման համար սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են: Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով։