|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախին և Հայաստանին իր աջակցությունն է հայտնել իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն: Նա տեսաուղերձով դիմել է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին ու ընդգծել, որ շատ է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է Չաուշյանի երկրում։
«Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, խաղաղություն կլինի բոլորի համար»,- շեշտել է թավջութակահարը, որը տարիներ առաջ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես էր եկել մենահամերգով: