|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում` «Թավջութակ» անվանակարգում, հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը:
Այդ անվանակարգում եզրափակիչ էին անցել 5 երկրների` Իտալիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ֆրանսիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ֆրանսիայի ու Բելառուսի ներկայացուցիչները, իսկ առաջին տեղը զբաղեցրած մեր հայրենակիցը, որպես մրցանակ, կստանա 20 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Հախնազարյանն այն երաժիշտն է, որի շուրջ սկանդալ էր ծագել. Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել ու նվաստացրել էր Հախնազարյանին: