|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում մարտի 25-28-ը Փարիզում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն. հետազոտությունների հարյուր տարի» միջազգային գիտաժողովը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
Մարտի 25-ին Փարիզի Սորբոն համալսարանում գիտաժողովի բացման արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը: Գիտաժողովը այնուհետև կշարունակվի մարտի 26-ին Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին՝ Հասարակագիտության բարձրագույն դպրոցում, մարտի 28-ին՝ Ֆրանսիայի ազգային գրադարանում: