|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Հուլիսի 18-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության և Terre d`Armenie կազմակերպության նախաձեռնությամբ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացվեց Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր, որի ընթացքում կայացավ Գեղարքունիքի և Լոռու մարզերը ներկայացնող ցուցադրություն. հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
YAN Voyage տուրիստական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը: Ցուցադրվեց ֆիլմ Արցախի մասին:
Շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին:
Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ երիտասարդների միության (JAF) պարի և երգի խմբի համերգը: