|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հունիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչոթյունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկույթուններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները և ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։