Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
2018 թ. ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն ապաքաղաքական և ապակուսակցական:
Yerkir.am-ն արդեն ներկայացրել է ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներին, ովքեր պաշտոնապես հանդիսանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ զբաղեցնում են քաղաքական պաշտոն:
Շարունակելով շարքը` կներկայացնենք կառավարման մարմիններում ընդգրկված ՔՊ-ականներին կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողներին ըստ բուհերի:
Երևանի պետական համալսարան
1. Մխիթար Հայրապետյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
2. Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
3. Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ։
ԵՊՀ հոգաբարուների խորհրդի նախագահն է պաշտպանության նախարար, կարկառուն ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը: