կարևոր
1564 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-05 11:31
Քաղաքական

ՀՀ բուհերի «ապաքաղաքական» խորհուրդների իրական պատկերը Փաշինյանի օրոք

ՀՀ բուհերի «ապաքաղաքական» խորհուրդների իրական պատկերը Փաշինյանի օրոք

Վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առիթը բաց չի թողնում աղաղակելու, որ ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդները նախկինում եղել են կուսակցականացված և քաղաքականացված:

Yerkir.am-ը ներկայացնում է ցուցակ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են այժմ կուսակցականացված ու քաղաքականացված բուհերի կառավարման խորհուրդները: Ի դեպ, այս բոլոր խորհուրդները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Ա. Երևանի պետական համալսարան

  1. Սուրեն Պապիկյան – ՀՀ պաշտպանության նախարար,
  2. Մխիթար Հայրապետյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,
  3. Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
  4. Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ:

 

Բ. Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան 

  1. Ալֆրեդ Քոչարյան - ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
  2. Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
  3. Սուրեն Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ,
  4. Հարություն Սարգսյան - ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
  5. Եղիազար Վարդանյան – Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

 

Գ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան

  1. Արման Խոջոյան - Էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
  2. Արաքսյա Սվաջյան - ԿԳՄՍ նախարարի տեղակալ, 
  3. Զարուհի Մաթևոսյան - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Դ. Երևանի պետական բժշկական համալսարան

  1. Արթուր Մարտիրոսյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
  2. Արմեն Նազարյան – առողջապահության նախարարի նախկին տեղակալ,
  3. Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Ե. Հայկական պետական մանկավարժական համալսարան

  1. Ժաննա Անդրեասյան - ԿԳՄՍ նախարար, 
  2. Արաքսյա Սվաջյան - ԿԳՄՍ նախարարի տեղակալ, 
  3. Վաղարշակ Մատիկյան - Կրթության տեսչական մարմնի ղեկավար,
  4. Սերգեյ Թաշչյան  - Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ:

 

Զ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

  1. Տիգրան Ավինյան – Երևանի քաղաքապետ,
  2. Սուրեն Վարոսյան – Արաբկիր վարչական շրջանի ղեկավար,
  3. Արթուր Մարտւրոսյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
  4. Զարուհի Մաթևոսյան – վարջապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
  5. Սարգիս Հայոցյան – Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ:

 

Է. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

  1. Արսեն Միխայլով - վարչապետի օգնական,
  2. Հասմիկ Ավագյան - ԿԳՄՍ նախարարի տեղակալ, 
  3. Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:

 

Ը. Երևանի պետական կոնսերվատորիա

  1. Դանիել Դանիելյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

 

Թ. Բրյուսովի անվան պետական համալսարան

  1. Տիգրան Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ,
  2. Զարուհի Մաթևոսյան - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
  3. Արտուր Մովսիսյան - ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
  4. Սիրանուշ Դվոյան – Լեզվի կոմիտեի նախագահ:

 

Ժ. Շիրակի պետական համալսարան

  1. Կարեն Թռչունյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ,
  2. Նազելի Բաղդասարյան – Շիրակի նախկին մարզպետ,
  3. Արթուր Շատվորյան – ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալ,
  4. Արտուր Մովսիսյան - ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
  5. Արթուր Պապիկյան – Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ:

 

Ի. Գավառի պետական համալսարան

  1. Կարեն Սարգսյան – Գեղարքունիքի մարզպետ,
  2. Արտուր Մովսիսյան - ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
  3. Կարեն Ղարիբյան- ԲԿԳ կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ,
  4. Արման Անդրիկյան-ԿԳՄՍ նախարարի խորհրդական:

 

Լ. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

  1. Դանիել Դանիելյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
  2. Սեդրակ Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական:

 

Խ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

  1. Արայիկ Խզմալյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ,
  2. Նաիրի Հարությունյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ:

 

Ծ. Գորիսի պետական համալսարան

  1. Ռոբերտ Ղուկասյան – Սյունիքի մարզպետ,
  2. Արման Անդրիկյան – ԿԳՄՍ նախարարի խորհրդական,
  3. Գոհար Մամիկոնյան  - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:

 

Կ. Վանաձորի պետական համալսարան

  1. Արաքսյա Սվաջյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
  2. Վարդան Կոստանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
  3. Սերգեյ Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական  հարցերի վարչության պետ,
  4. Կարեն Թումանյան – ԲԴԽ անդամ: 

 

Այս պաշտոնյաներից շատերն ուղղակի իշող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ են, շատերն էլ անուղղակի են հարում տվյալ կուսակցությանը: Ի դեպ, ցուցակում ներառված չեն խորհուրդների այն անդամները, որոնք գերատեսչություններում զբաղեցնում են վարչության, բաժնի պետերի կամ տեղակալների և այլ պաշտոններ:

Ահա այսպիսին է այսօր սանտեխնիկայի բնագավառում հայտնի Ժաննա Շինարարի ղեկավարած ոլորտի իրական պատկերը:

 

Վ. Սարգսյան