|
Փոխարժեքներ
16 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին պարզելու համար, թե որ բուհերն այսօր չունեն պետական հավատարմագրում:
Ռուբեն Թոփչյանը նախ նշել է, որ ՀՀ-ում գործող բոլոր բուհերն անկախ գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում:
Yerkir.am-ը ներկայացնում է այն բուհերի ցանկը, որոնք որոշակի ժամանակ չեն ունեցել պետական հավատարմագրում՝
1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 2025 թ. հուլիսի 27-ից 2026 թ. փետրվարի 23-ը,
2. Վանաձորի պետական համալսարան – 2025 թ. հունվարի 15-ից 2025 թ. հունիսի 13-ը,
3. Շիրակի պետական համալսարան – 2024 թ. հոկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը,
4. ՆԳՆ կրթահամալիր – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը.
5. Հայկական պետական մանկավարժական համալսարան – 2024 թ. փետրվարի 3-ից 2024 թ. հուլիսի 17-ը,
6. Բրյուսովի անվան պետական համալսարան – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2024 թ. փետրվարի 15-ը,
7. Երևանի պետական կոնսերվատորիա – 2025 թ. հուլիսի 27-ից մինչ օրս,
8. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 2025 թ. հունիսի 21-ից մինչ օրս:
Ահա այսպիսին է տիկին Ժաննայի ղեկավարած կրթության ոլորտը: