|
Փոխարժեքներ
02 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման:
Որակի ապահովման ազգային կենտրոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2021թ. մարտի 15-ին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով և հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 21.05.2024թ.:
Yerkir.am-ը դիմել է ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանին խնդրի պատճառները հասկանալու նպատակով:
Ռուբեն Թոփչյանը, պատասխանելով մեր հարցադրմանը, նշել է, որ ագրարային համալսարանը հավատարմագրում անցնելու նպատակով ՈԱԱԿ-ին դիմել է 2025թ. հունիսի 12-ին:
Ստացվում է, որ ագրարային համալսարանը հավատարմագրման դիմել է ժամկետի խախտումով՝ 1 տարի 3 ամիս ուշացումով: Ավելին՝ արդեն 10 ամիս չի հավատարմագրվել:
Դիմումն ուշ ներկայացնելու և չհավատարմագրելու պատճառներին անդրադառնալով, Ռուբեն Թոփչյանը նշել է, որ իրավասու չէ համալսարանի անունից պատասխանել ուշացման վերաբերյալ հարցերին:
Այսպիսով, Yerkir.am-ն արձնագրում է, որ շուրջ հարյուրամյա բուհը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ռեկտոր Հրաչյա Զաքոյանի աննախադեպ կառավարման արդյունքում տևական ժամանակ գործում է առանց պետական հավատարմագրման:
Թերևս, մինչև 2030 թ. այս տեմպերով ու որակով ագրարայինը տեղ կզբաղեցնի աշխարհի 100 առաջատար բուհերի ցանկում: