կարևոր
1087 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 11:58
Հասարակություն

Ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման

Ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման

Հավատարմագրումը ՀՀ-ում  կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:

Ըստ Որակի ապահովման ազգային կենտրոնի կայքում առկա տեղեկատվության Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2021թ. մարտի 15-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով և հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 21.05.2024թ.:

Փաստորեն, ագրարայինի հավատարմագրման ժամկետը լրացել է և արդեն 1 տարի համալսարանը չունի պետական հավատարմագրում:

Yerkir.am-ը դիմել է ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանին խնդրի պատճառները հասկանալու նպատակով: