կարևոր
2350 դիտում, 4 օր առաջ - 2025-06-04 11:10
Հասարակություն

Բուհերի խորհուրդների քաղաքական անդամները. ՄԱՍ 5

Բուհերի խորհուրդների քաղաքական անդամները. ՄԱՍ 5

2018 թ. ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն ապաքաղաքական և ապակուսակցական:

Yerkir.am-ն արդեն ներկայացրել է ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներին, ովքեր պաշտոնապես հանդիսանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ զբաղեցնում են քաղաքական պաշտոն:  

Շարունակելով շարքը` կներկայացնենք  կառավարման մարմիններում ընդգրկված ՔՊ-ականներին կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողներին ըստ բուհերի: 

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան 

1. Ալֆրեդ Քոչարյան - ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2. Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
3. Սուրեն Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ
4. Հարություն Սարգսյան - ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։