|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։
Արդյո՞ք անձամբ Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առջեւում ընտրություններ են, եւ չարժե նեղացածների, խռովածների բանակ ունենալ, թե՞ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով։ Այս հարցը նաեւ տեղի ՔՊ-ականներին է հուզում։
Բանն այն է, որ Դավթյանը ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է, եւ չի բացառվում, որ հենց Բաբայանն է միջնորդել Դավթյանի համար, ինչպես որ ողջ շրջապատին է գործի տեղավորել։ Ի դեպ, այս փաստը խժդժություններ է մտցրել Կապանի տարածքային կառույցում, նրանք կարծում են, որ եթե Նարեկ Բաբայանն այսպես շարունակի մինչեւ 2026 թվականը, եւ մարզում ԽԾԲ-ն իշխի, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Սյունիքում հաշված ձայներ են ստանալու։