|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
ՀՀ ԱԱԾ նոր հայտարարություն է տարածել, հաստատելով, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են:
«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:
Մինչ այդ սյունեցի լրագրող Արև Աբելյանը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղի երկու անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքում, ադրբեջանական կողմը վերադարձրել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ի առավոտյան, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողություն տակ հայտնված տարածքում։
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։