|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հունիսի 7-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քաշաթաղի (Լաչին) շրջանում: Մեքենայի մեջ հայտնաբերվել է Դավիթ Բեկ գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Պողոսյանի դիակը:
Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ԼՂՀ ոստիկանությունից՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Yerkir.am-ին Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը հայտնեց, որ երիտասարդը Բերձոր որսի էր գնացել, և հնարավոր է` զենքը մեքենայի վարման ընթացքում պատահաբար կրակել է, և Դավիթը որովայնի հատվածում մահացու վիրավորվել է:
Գյուղապետի խոսքով՝ երիտասարդն ամուսնացած չէր: Նրան կհուղարկավորեն այսօր: