Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Վերջերս Երևանում կայացավ «Տավուշ» հայրենակցական միության 10-րդ համագումարը։
1989 թվականին ստեղծված միությունը համախմբում է Բերդ համայնքից սերվածներին։ Հայրենակցական միության նախագահ ընտրվեց պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Չինարի գյուղում ծնված Ռոմանոս Պետրոսյանը։
Այդ միության խորհրդի անդամները հունիսի 7-8-ը այց են կատարել Բերդ համայնք։ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում այցն անվանել է ճանաչողական։ Բերդից սերվածները նո՞ր պիտի ճանաչեն իրենց ծննդավայրը։
Փաստացի այցը նախընտրական է թեև այդ մասին չեն բարձրաձայնում։ Բերդ համայնք երկօրյա այցով մեկնածների մեջ, բացի Ռոմանոնս Պետրոսյանից, ընդգրկված են ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը, գիտնական Սիրունույշ Մելիքյանը, գործարար Գևորգ Սաղոյանը և այլոք։
Հունիսի 7-ին խումբը Բերդ համայնքապետարանում Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, համայնքապետարանի մասնագետների հետ չորսուկես ժամ քննարկել է համայնքի հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները։
Այսօր՝ հունիսի 8-ին խումբը հանդիպումներ է ունենում Բերդ համայնքի գյուղերում»։