|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Հայաստանը մյուս երկրներից տարբերվում է Սփյուռքի առկայությամբ, սա առավելություն է։ Այս մասին Սփյուռքից հայրենադարձների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանն իր հարևան երկրներից տարբերվում է նրանով, որ ունի մեծ Սփյուռք. «Փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում և պետք է հասկանանք, թե ինչ առավելություններ մենք ունենք, ինչ է մեզ տարբերում մեր հարևաններից կամ այլ երկրներից: Եվ հասկանալի է, որ մեզ էապես տարբերվում է մյուսներից Սփյուռքի առկայությունը, որը Հայաստանից, Հայաստանից դուրս ապրում ենք կրկնակի ավելի հայեր, քան Հայաստանի ներսում։ Հիմա սա առավելություն է, թե հակառակը, իհարկե առավելություն է։ Այդ առավելությունը Հայաստանի և հայ ժողովրդի օգտին կիրառելու համար պետք էր մշակել քաղաքականություն, թե ինչ անել, որ Սփյուռքի առկայությունը աշխատի մեր ընդհանուր հզորության համար։ Ժառանգել էի բավական տխուր իրավիճակ, կար կոնֆլիկտ Դաշնակցության հետ, և Սփյուռքի հետ հարաբերությունները ինչ-որ չափով թունավորված էին։ Պետք էր այդ ամենը շտկել, որոշումը շատ պրագմատիկ էր։ Ուղղակի պետք էր մշակել քաղաքականություն, որ հասկանալի կլինի և Հայաստանի ներսում և հաջողվեց։ Անունը դրել ենք համահայկական նախաձեռնություններ, ես ուղղակի հիշեցել եմ, հարաբերությունները ճշտելու առաջին քայլը եղավ Հայաստանի Սփյուռք խորհրդաժողովում»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իրենք փորձել են Սփյուռքի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություն հանդիսացող կետերը, եկել պայմանավորվածության և միասնական առաջ շարժվել. «Ես համոզված եմ եղել, որ Սփյուռք բազմազան է, տարբեր երկրների ազդեցությունը կա նաև Սփյուռքի վրա, և երբ փորձեինք ստեղծել մի կառույց, որը այսպես ասած՝ կսկսեր կառավարել կամ կփորձեր կառավարել, ապա անպայման լարվածություն կստեղծեինք»։
Նրա խոսքով՝ նպատակն այն էր, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որ հետաքրքիր լինի Սփյուռքի համար. «Որ հպարտության առարկա լինի Սփյուռքի համար, իսկ Հայաստանն էլ ունենա Սփյուռքի տնտեսական ներուժը, փորձը, կապերը աշխատեն Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար։ Եվ սա այնքան ակնհայտ է, որ ես մեկ-մեկ զարմանում էի, թե ինչու այս պոտենցիալը չէր օգտագործվում մինչ այդ։ Հետո սկսեցին այլ նախաձեռնություններ, դա համահայկական խաղերն է, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագիրն է ու այսպես շարունակ։ Սփյուռքը անմիջապես ընկալեց և ներգրավվեց, և շնորհակալ եմ ես Սփյուռքին դրա համար»։